Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թորբյորն Յագլանդը կոչ է արել վերջ տալ անհարկի արյունահեղությանը

Քաղաքականություն
yagland

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հայտարարությունը Ես խորապես մտահոգված եմ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների սրմամբ: Եվրոպայի խորհուրդը հորդորում է երկու կողմերին դադարեցնել այս բոլորովին անհարկի արյունահեղությունը, որը միայն հանգեցնում է հետագա բռնությունների և մարդկային կյանքերի կորուստների՝ ներառյալ քաղաքացիական անձանց շրջանում: Ես կոչ եմ անում կողմերին պաշտպանել կյանքի իրավունքը՝ ամրագրված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, վերականգնել հրադադարը և վերսկսել խաղաղ բանակցությունները: Սա մարդասիրական հրամայական է: