A
A
Երկու երեխաները վիրավորվել են դպրոց գնալու ճանապարհին (տեսանյութ)
Թշնամու գնդակից վիրավորված երեխաների վիճակը կայուն է։ Պատերազմի ավարտից հետո առաջին անգամ Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական բուժմիավորումը հակառակորդի կողմից վիրավորված երկու երեխա է ընդունել: Երկու դպրոցականները՝ Վարդանը եւ Գեւորգը, վիրավորվել են Մարտունիում՝ առավոտյան դպրոց գնալիս: Հիվանդանոցի գործադիր տնօրեն Մեսրոպ Մարգարյանն անձամբ մեկնել է Մարտունի եւ երեխաներին բերել է Ստեփանակերտ: Վիրահատությունն ավարտվել է եւ երեխաների վիճակը կայուն է: Նրանք վերակենդանացման բաժանմունքում են: Երիտասարդները վերջույթների վնասվածքներ են ստացել: Իսկ Ստեփանակերտի մեկ այլ հիվանդանոցում՝ Հանրապետականում, 4 վիրավորներ են, որոնք վնասվածքներ են ստացել Մարտակերտի տարածաշրջանի գնդակագոծության արդյունքում: Վիրավորներից մեկը Մատաղիսի գյուղապետն է: