Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի նախագահն անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել

Քաղաքականություն
ffd0eced6e1fd5574217a78f3b359a13

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում հակառակորդի կողմից ձեռնարկված զինադադարի ռեժիմի լայնածավալ խախտումներին վերաբերող հարցերի շուրջ: Զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը եւ նշել, որ Պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում է իրավիճակը սահմաններում, կասեցրել է թշնամու բոլոր ոտնձգությունները՝ նրան պատճառելով ծանր կորուստներ: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանը եւ բոլոր համապատասխան մարմինների ղեկավարներին՝ Արցախի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը եւ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ