Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Բրյուսել

Քաղաքականություն
MOGERINI-NKAR

Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները և պահպանեն զինադադարը։ Այս մասին ասվում է Եվրամիության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի Բրյուսելում հրապարակված հայտարարությունում։ ТАСС-ի հաղորդում է. «Շփման գծի երկայնքով մարտական գործողությունների մասին հաղորդումները խորը մտահոգություն է առաջացրել։ Կոչ եմ անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել զինադադարը»,- նշել է նա՝ ընդգծելով, որ կողմերը պետք է զսպվածություն դրսևորեն և խուսափեն հետագա գործություններից ու հայտարարություններից, որոնք կարող են սրման հանգեցնել։ Փաստաթղթում նաև ասվում է, որ «ԵՄ-ն ամբողջապես աջակցում է ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտը խաղաղ կարգավորելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»։