Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինվորների վիճակը կայուն ծանր է. թարմացվող (տեսանյութ)

Քաղաքականություն
asaturyan

20.00 Հոսպիտալ էր այցելել նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ 18.24.   Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալում գտնվող մեր թղթակիցը հաղորդում է, որ  հենց նոր 3 «Շտապ օգնության» մեքենա է ժամանել այնտեղ: Ճանապարհը փակել են եւ մեքենաները մտել են ներս: Թե քանի վիրավոր են տեղափոխել, այս պահին հայտնի չէ: 18.17. Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը նշում է՝ ԼՂՀ-ից տեղափոխված զինծառայողներն ստացել են  որովայնի, կրծքավանդակի, ստորին վերջույթների վնասվածքներ: «Նրանց վիճակը ծանր կայուն է: Եթե ծանր կայուն է,  կյանքին կարող է վտանգ սպառնալ»,- լրագրողներին ասաց Արամ Ասատուրյանը: Նրա խոսքերով՝ հիմա զբաղվում են հրատապ բուժական միջամտություններով:  Զինծառայողներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ երկուսին վիրահատում են: Տեսանյութը՝ ստորև