Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆերդինանդ Կարապետյանը 3-րդ տեղը գրավեց Թուրքիայում

Սպորտ
judo1

Հայաստանի ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը հաջող հանդես եկավ Թուրքիայում անցկացվող Գրան պրիի հերթական մրցաշարում: Մեր 66 կգ քաշային մարզիկը չնայած պարտություն կրեց քառորդ եզրափակիչում, սակայն 3-րդ տեղի համար մարտերում իրար ետեւից հաղթեց ռուսաստանցիներ Անզաուր Արդանովին ու Յակուբ Շամիլովին եւ դարձավ բրոնզե մեդալակիր: Այս քաշային կարգում հաղթեց հարավկորեացի Լիմ Հվան Կիմը, որն էլ նախապես ընդհատել էր մեր ձյուդոյիստի հաղթարշավը: Վաղը մրցասպարեզ կմտնեն մեր մյուս երկու մարզիկները: 73 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ղազարյանին առաջին փուլում բարդ մրցակից է բաժին հասել՝ հանձինս թուրք ձյուդոյիստ Դիլիգամ Ալիեւի: 81 կգ քաշային Անդրանիկ Չափարյանը մրցաշարը կմեկնարկի իսլանդացի Սվենբյորն Իուրայի հետ մրցամարտով: