Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արայիկ Բաղդադյանը հրապարակել է հավաքականի կազմը

Սպորտ
sport-borba-azat

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հրապարակել է վարկանիշային առաջին մրցաշարին մասնակցող ըմբիշների անունները: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Ռիոյի օլիմպիական խաղերի ուղեգրերի համար կպայքարեն Գառնիկ Մնացականյանը (57 կգ քաշային կարգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Սուրեն Խաչատրյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիեւը (86 կգ) եւ Էդգար Ենոքյանը (97 կգ): Ըմբիշների հետ մրցատեղի կմեկնեն հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը եւ մարզիչ Հովսեփ Հովսեփյանը: Հավելենք, որ Հայաստանի ազատ ոճային ըմբիշներից առայժմ օլիմպիական ուղեգիր է նվաճել միայն 125 կգ քաշային Լեւան Բերիանիձեն: Ազատ ոճի ըմբշամարտի վարկանիշային առաջին մրցաշարը կկայանա ապրիլի 15-17-ը` Սերբիայի Զրենյանին քաղաքում: