Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՏՄ շուկան չի ընդունում մեր հանքային ջուրը (տեսանյութ)

Հասարակություն
water

Հայաստանի հանքային ջրերը որակյալ են եւ մրցունակ, սակայն մենք չենք կարողանում իրացնել այն դրսի շուկաներում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Բնական բուժական ռեսուրսների հետազոտման եւ էկոլոգիական բժշկության կենտրոնի ղեկավար Կարինե Մայսուրյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի համար ամենամեծ շուկան ԵՏՄ շուկան է, բայց այն հանքային ջրերի բաղադրության վերաբերյալ սահմանափակումներ է մտցրել. «Հայաստանյան ջրերում առկա է սիլիցիումի բարձր քանակ, բայց ԵՏՄ շուկան նորմ է սահմանել՝ 10 միլիգրամ սիլիցիում՝ 1 դմ խորանարդ ջրում»,-ասաց նա՝ հավելելով, որ  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սիլիցիումի համար նորմ չի սահմանում: Տիկին Մայսուրյանը նշեց, որ իրենց կողմից ստեղծված տեխնիկական հանձնաժողովը որոշել է դիմել ԵՏՄ-ին, որպեսզի վերջինս հաշվի առնի մեր ընդերքի կառուցվածքը եւ սիլիցիումի քանակը չնորմավորի. «Մենք դիմում ենք ուղարկել էկոնոմիկայի նախարարություն, եւ կարծում ենք, որ նախարար Արծվիկ Մինասյանը շատ արագ ընթացք կտա դիմումին»,-ասաց նա: Մասնագետի խոսքով՝ Հայաստանում հանքային ջրերի քանակը շատ է, բայց մենք չենք կարող այն ամբողջությամբ երկրի ներսում սպառել. «Շուկայում առկա է գերծանրաբեռնվածություն: Մեր գործարաններն աշխատում են իրենց ծավալի շատ չնչին քանակով՝ 1/3-ով: Եթե ընդլայնենք շուկաները, ապա կարող ենք ավելի շատ արտադրել»,-եզրափակեց նա: