Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը կրկին 7-րդն է աշխարհում

Սպորտ
sport-fide-reyting

ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները ապրիլի 1-ի դրությամբ: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների աղյուսակում մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը զբաղեցնում է նույն 7-րդ տեղը: Ի դեպ, նա 5 բալով գերազանցում է վերջերս Մոսկվայում կայացած հավակնորդների մրցաշարի հաղթող Սերգեյ Կարյակինին: Առաջին հարյուր շախմատիստների ցանկում ընդգրկվել են նաեւ Գաբրիել Սարգսյանը (47-րդ տեղ), Սերգեյ Մովսեսյանը (92) եւ Վլադիմիր Հակոբյանը (98): Աշխարհի 100 լավագույն կին շախմատիստների ցանկում մերոնցից տեղ են զբաղեցրել միայն երկուսը՝ Էլինա Դանիելյանը (42) եւ Լիլիթ Մկրտչյանը (49): Թիմային դասակարգման աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 7-րդ տեղը: Մենք առայժմ ետ ենք մնում Ռուսաստանից, Չինաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինաից, Հնդկաստանից եւ Ֆրանսիայից: