Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վնասվածք ստացած Ռուզաննա Եղնուկյանը տուժող չի ճանաչվել (տեսանյութ)

Հասարակություն
c27a39a0-f18a-4a50-b7be-f9a4aa286c3c-472x265-1

Մարտի 24-ին Մաշտոցի պողոտայում ակցիայի ժամանակ  վնասվածք ստացած  «Հայ կանանց ճակատ»-ի անդամ Ռուզաննա Եղնուկյանը դեռեւս տուժող չի ճանաչվել։ Ոչ էլ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին մեզ հայտնեց տիկին Եղնուկյանի ամուսինը՝ Կարո Եղնուկյանը։ Հիշեցնենք, որ ակցիայի ժամանակ Ռուզաննա Եղնուկյանը գլխի հատվածում վնասվածք էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Դուրս գրվելուց հետո էլ պարբերաբար նա այցելել է Սբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ։  «Հիմա Ռուզաննան իրեն լավ չի զգում, գլխի շրջանում ցավեր կան, ախորժակ չունի, անքնություն է իր մոտ»,-մանրամասնեց պարոն Եղնուկյանը։ Նա քիչ առաջ կնոջը տեղափոխել է այլ հիվանդանոց՝ բուժումը շարունակելու համար։ Ռուզաննա Եղնուկյանի միջադեպին ականատես Արմենուհի Մելքոնյանը, որն այսօր Կառավարության շենքի մոտ էր, «Ա1+»-ի հետ զրույցում նշեց. «Ուղղակի ցնցված եմ, ինչպե՞ս կարող է հայ կինն այսօր արժանանա այդ վիճակին։ Սա դիկտատուրա է, պետություն չի։ Ցավալին այն է, որ կանանց ՀԿ-ները լռում են։ Իսկ Ազգային ժողովում, դուք պատգամավորներդ՝ կի՞ն եք. չեք ասում, որ կին է այդ վիճակում եղել»։