Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակառակորդը կիրառել է ականանետ, նռնականետ

Պաշտոնական
sahman

Մարտի 30-ին և լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում,հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբարձակել է ավելի քան 800 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (5 արկ), արևելյան ուղղությամբ՝ ՀԱՆ-17 տիպի նռնականետ (10 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:   ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն