Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրողներին հեռացրին 4+4+4 ձեւաչափի առաջին նիստից (տեսանյութ)

Քաղաքականություն
mher

4+4+4 ձեւաչափով առաջին հանդիպումը ընթանում է առանց լրատվամիջոցների։ Մինչ այդ մեկուկես ժամ քննարկվում էր նրանց ներկայության հարցը։ ՀԱԿ խմբակցության ղեկավար  Լևոն  Զուրաբյանը առաջարկեց, որ  ուղիղ եթեր ապահովող մեկ -երկու տեսախցիկ մնա։ Սակայն  Դավիթ Հարությունյանը հակադարձեց, թե   աշխատանքային գործընթացին խանգարում են տեսախցիկները«Ավելորդ բառերի վրա ժամանակ ենք ծախսում, -ասում է Դավիթ Հարությունյանը,-Հանդիպումից հետո դուք ազատ կներկայացնեք ձեր տեսակետը»։ ՀԿ սեկտորը ներկայացնող Արտակ Զեյնալյանն,  ի վերջո. առաջարկեց  առաջին քննարկումն անել  առանց լրատվամիջոցների,  բայց դիկտոֆոնով կձայնագրեն։ Ի դեպ, ՀՅԴ-ական  Աղվան Վարդանյանը զայրացավ Լևոն Զուրաբյանի վրա ասելով, որ դու հրաման տվող չես։

Իշխանության կողմից մասնակցում են Հովհաննես Սահակյանը, Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Հրայր Թովմասյանը, ՀՅԴ պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Արմեն Ռուստամյանը, իսկ ընդդիմության ճակատում են Լեւոն Զուրաբյանը, Հովհաննես Մարգարյանն ու Նաիրա Զոհրաբյանը, այսինքն՝ ստացվել է 6+3+4 ձեւաչափ: