Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչո՞ւ պետք է Զուրաբյանն ինձ համոզի, կարող է՝ ես եմ իրեն համոզում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sharmazanov-2

ԸՕ նոր նախագծի շուրջ քննարկումների որեւէ սահմանափակում չի լինելու. իշխանությունը պատրաստ է բոլոր ձեւաչափերով, հասարակական բոլոր շերտերի հետ հանդիպումներ ունենալ: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀԱԿ առաջարկած 4+4+4 ձեւաչափին. «Անունը կլինի 4+4+4, թե 9+1, 3+2, դա արդեն երկրորդական է, մենք չենք սահմանափակվում ձեւական կամ ոչ ձեւական այդ ձեւաչափով: Մեզ համար կարեւորը արդյունքն է ու բովանդակային քննարկումը»: Ըստ նրա՝ ամենաարդյունավետը կլիներ այն, որ մեկ միասնական փաթեթով բոլոր առաջարկությունները ներկայացվեին. իշխանությունների համար էլ  հեշտ կլիներ մեկի հետ աշխատել. «Սակայն տեսնում ենք, որ ՀԿ-ներ, ԱԺ ուժեր կան, որ Լեւոն Զուրաբյանի առաջարկած ձեւաչափի մեջ չեն տեղավորվում, չի կարելի նրանց անտեսել»: Նրա վստահեցմամբ՝ այս հանդիպումները ձեւական բնույթ չեն կրում, թեեւ ընդդիմության առաջարկների մեծ մասը չի ընդունվում. «Սա զիջում անելու տեղ չէ, իսկ բանակցությունները նրա համար են, որ ընտրվի ոսկե միջինը եւ հնարավորինս լավագույն տարբերակը ընտրվի: Ես այն կարծիքին չեմ, որ իշխանությունը չի վերանայում իր դիրքորոշումը: Ինչ վերաբերում է ընտրացուցակներին, ապա միգուցե այն, ինչ ընդդիմության համար սկզբունքային հարց է, մեզ համար սկզբունքային չէ: Ընդդիմությունը նույնիսկ ինքն իր մեջ չունի ամբողջական առաջարկ, իսկ մենք պատրաստ ենք լսելու բոլոր առաջարկները: Կոնսենսուսը, կոնսոլդիացիան ու ուլտիմատումը տարբեր բաներ են ու հեչ պարտադիր չէ, որ ընդդիմությունը մեզ համոզի, միգուցե մենք ենք իրենց համոզում. այդ ինչո՞ւ պետք է Զուրաբյան Լեւոնն ինձ համոզի, կարող է՝ ես եմ իրեն համոզում»: Պարոն Շարմազանովի խոսքերով՝ իշխանությունները մասնավորապես ընտրացուցակների հետ կապված փոխզիջումային տրամաբանական տարբերակ է առաջարկել, թեեւ ընդդիմությունը այն չի ընդունել. «Եթե ընդդիմությունը ցանկանում է, որ իր բոլոր ծրագրերն իրականացվեն, ինքը պետք է դառնա իշխանություն, այլ տարբերակ չկա. իշխանությունը չի կարող գալ ու ընդդիմության ծրագրերը իրականացնել»: