Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տեղին չեն ՀՀԿ դպրոցի եւ ԽՍՀՄ «պարտշկոլայի» միջեւ զուգահեռները». Ա. Աշոտյան

Քաղաքականություն
ashotyan1

Արմեն Աշոտյանն անձամբ է համակարգելու Անդրանիկ Մարգարյանի անվան ՀՀԿ քաղաքական դպրոցի ստեղծման աշխատանքները: «Մելիք Ադամյան 2-ը շարունակելու է մնալ Հայաստանի քաղաքական կյանքի ռիթմ տվող կարեւորագույն կառույցներից մեկը»,-այսօրվա ասուլիսի սկզբում ասաց ՀՀԿ փոխնախագահը: Նա այսօր հանդիպել էր լրագրողներին՝ ասելու, թե իրենից ինչ է ներկայացնելու ՀՀԿ քաղաքական դպրոցը: Պարոն Աշոտյանը տեղին չի համարում ՀՀԿ դպրոցի եւ ԽՍՀՄ «պարտշկոլայի» միջեւ զուգահեռները: «Իրեն հարգող ցանկացած երկարաժամկետ քաղաքական ուժ Եվրոպայում ունի իր քաղաքական դպրոցը»,-փաստարկեց կրթության նախկին նախարարը: ՀՀԿ դպրոցի դռները բաց են լինելու նաեւ անկուսակցականների առաջ: «Եթե ՀՀԿ-ի մոտ չստացվի քաղաքական դպրոց բացելու գաղափարը, ոչ մի կուսակցության մոտ չի ստացվելու»,-թեման ամփոփեց ՀՀԿ փոխնախագահը: