Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆիդել Կաստրոն քննադատել է Օբամայի այցը Կուբա

Քաղաքականություն
obama

Ֆիդել Կաստրոն քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը Կուբա. հաղորդում է BBS Russia-ն: Կուբայի նախկին նախագահը նամակ է հղել, որում թվարկել է ամերիկյան ագրեսիայի բոլոր դրսեւորումները Կուբայի նկատմամբ: «Մեզ նվերներ պետք չեն կայսրությունից: Իմ համեստ խորհուրդն այն է, որ նա (Օբաման,- խմբ.) վերհիշի անցյալը եւ չփորձի Կուբայի քաղաքականության վերաբերյալ տեսություն զարգացել»,-գրված է նամակում: Նշենք, որ Բարաք Օբամայի այցը Կուբա նախագահական մակարդակով առաջին այցն է՝ վերջին 88 տարում: Իր եռօրյա այցի ընթացքում ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե ցանկանում է թաղել երկու պետություններիմիջև առկա սառը պատերազմի պատմությունը: