Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պակիստանի ահաբեկչությունն՝ ընդդեմ քրիստոնյաների

Քաղաքականություն
laxor

Պակիստանի ամենամեծ քաղաքներից մեկում՝ Լահորում, երեկ տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհերի թիվն արդեն հասել է 70-ի, որոնց կեսը երեխաներ են։

Պայթյունն իրականացրել է մահապարտը՝ հենց մանկական խաղահրապարակի մոտ և այն տեղանքում, ուր մեծ թվով քրիստոնյաներ են ապրում։ Նրանք ընտանիքներով հավաքվել էին՝ Զատիկը նշելու։

Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը, որի ղեկավարը հայտարարել է, որ գործողությունն իրականացվել է հատուկ այն վայրում, ուր ապրում են քրիստոնյաները։