Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արեւելքը կարծում է, որ Եվրոպան պարտք ունի իր առջեւ»

Քաղաքականություն
nk

Վերջին շրջանում եվրոպական քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչություններն, ըստ արեւելագետ Սուրեն Մանուկյանի, աշխարհը հիմնականում երկու պատճառի հետ է կապում՝ փախստականների ճգնաժամը եւ անվտանգության համակարգի թերացումը: Մանուկյանի խոսքով՝ այս երկու գործոններն իհարկե առկա են, սակայն ահաբեկչությունների խնդիրն ավելի խորքային է. «Փարիզի կամ Բրյուսելի ահաբեկչությունները եզակին չեն: Մինչ այդ էլ եղել են ահաբեկչություններ՝ Լոնդոնում 2005 թվականին եւ 2003-ին Մադրիդում: Այդ ժամանակ փախստականների ճգնաժամ չկար: Իմ կարծիքով՝ քաղաքակրթական կամ գաղափարախոսական ճգնաժամն է, որ բերում է նման բախումների: Եթե չլիներ սիրիական ճգնաժամը, փախստականների հարցը, միեւնույն է, Եվրոպայում պարբերաբար լինելու էին այսպիսի ահաբեկչական գործողություններ»: Արեւելագետի խոսքով՝  փախստականները, տեղափոխվելով Եվրոպա, չեն ինտեգրվում եւ շարունակում են ապրել իրենց սովորույթներով եւ գաղափարներով: «Այսօրվա եվրոպական քաղաքակրթության հիմքը Արեւելքից բերված ռեսուրսներն են: Արեւելքի ժողովուրդը կարծում է, որ Եվրոպան պարտք ունի իրենց առջեւ, եւ նրանց մոտ հարց է առաջանում՝ իսկ ինչու՞ ես չեմ կարող ապրել ավելի լավ տեղ, մանավանդ որ այդ տեղն իմ ռեսուրսներով է դարձել լավը: Այդ պահին հայտնվում են քարոզիչներ, որոնք հավաքագրում են տվյալ մարդկանց»: Ըստ Սուրեն Մանուկյանի՝ ոչ մի անվտանգության համակարգ չի կարող կանխել ահաբեկչությունը, եթե այն ծրագրված է: «Միակ բանը, որ կարող են անել՝ սնուցող միջավայրի դեմ պայքարելն է, որպեսզի այն չծնի մարդկանց, որոնք պատրաստ են գնալ ահաբեկչական գործողությունների»,-եզրափակեց նա: