Արթիկում էժան գներով համատարած վաճառքի են հանել տները. Առավոտ (տեսանյութ)
Այսօր Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը Արթիկի տարածաշրջանի գյուղապետերի ու դպրոցի տնօրենների հետ խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզի երկրորդ քաղաքում՝ Արթիկում: Մինչ Հովսեփ Սիմոնյանը կգար Արթիկի քաղաքապետարան ու կսկսեր խորհրդակցությունը, մենք շփվեցինք քաղաքապետարանի մոտ հավաքված տաքսու վարորդների հետ, որոնք եւ ներկայացրեցին իրենց քաղաքի խնդիրները: Հարցին այս քաղաքում կա՞ն աշխատատեղեր, տաքսու վարորդներից մեկն արձագանքեց. «Հնարավո՞ր է էդպես բան լինի, նախկինում հանքերն աշխատում էին, աշխատատեղ կար, հիմա սաղ սեփականաշնորհել են, ոչ քար տանող կա, ոչ էլ… Հիմնական զբաղմունքը տաքսի վարելն է, տեսեք քանի հոգի են էստեղ հավաքված, բոլորը 100-200 դրամով գյուղերն են գնում, կոպեկներով են քշում, բայց գալիս մեզանից հախ են ուզում, ասում են հախ տվեք, որ ստեղ թույլ տանք կանգնեք: Հեչ չգիտենք ինչի՞ համար են հախ ուզում, աշխատանք տվեք, մենք էլ չկանգնենք: Արտագաղթն էլ է շատ, արտագնա աշխատանքի մեկնողների թիվն էլ շատ, բայց դուրսն էլ մի բան չէ, ռուբլու կուրսն էնքան ցածր է, որ ձմռան տակից չես կարող դուրս գա, հազիվ փայտ առնես ու նստես: Սա էն քաղաքն է, որտեղ բիձեն ու ջահելը նույն բանն են, տարբերություն չկա, սաղ պատի տակ կանգնած են»,- ասաց տաքսու վարորդներից մեկը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով