Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիահային 100 հատ խոզանակ պետք չէ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Hranush-nkarrrr

«Մենք ներգաղթի ծրագիր չենք իրականացրել։ Այս մարդիկ ակամա են հայտնվել և ճիշտ են արել, որ հայտնվել են հայրենիքում»,-այսօր Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Սակայն դա չի նշանակում, որ իրենք չեն օգտվելու փախստականի համար նախատեսված բոլոր հնարավորություններից։ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը զեկուցեց, որ կացարաններում տեղավորել են մի քանի տասնյակ մարդու։ Նախարարն ավելացրեց, որ 600 ընտանիքի ամսական 80.000 դրամ է տրամադրվում՝ բնակարան վարձելու համար։ ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչն էլ հայտնեց, որ Սիրիայից դուրս գալու ճանապարհին իրենք բռնության դեպքերի են ականատես եղել և իրենք էլ ենթարկվել են բռնության։ «Իսկ Հայաստանի ներսում սիրիահայերի նկատմամբ քիչ բռնության դեպքեր են եղել»,-ասաց նա։ «Քիչ չէ, զրո։ Ոչ մի բռնության դեպք չի եղել»,-միջամտեց նախարարը։ ՄԱԿ ներկայացուցիչը պնդեց, որ եղել են բռնության դեպքեր և նշեց, որ դրանք 12-ն են եղել։ Տիկին Հակոբյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանի, «Կարիտաս» և այլ կազմակերպությունների աջակցությամբ լուծվում են սիրիահայերի առաջնային մի քանի խնդիրներ։ «Մի սիրիահայ աղջկա էի հանդիպել, ասաց՝ արդեն 100 հատ ատամի խոզանակ ունեմ, մտածում եմ վաճառելու մասին։ Այսինքն, մենք պետք է մտածենք ՄԱԿ-ի սուղ միջոցներն այլ առաջնային խնդիրների համար ծախսելու ուղղությամբ»։ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախագահ Լենա Հալաճյանն էլ իր հերթին նշեց նախորդ տարվա ընթացքում ցուցաբերված աջակցության մասին։ «480 հոգու ուսման վարձ է վճարվել, պարենային և առողջապահական հարցեր են լուծվել։ Այս ամենը շարունակվելու է նաև այս տարի»։