Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օֆշորի» գործ. Աշոտ Սուքիասյանը ցուցմունք տվեց. Առավոտ

Քաղաքականություն
Ashot_Suqiasyan_12

Այսօր «օֆշորի» գործով դատական նիստին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում խաբեության եւ փողերի լվացման մեջ մեղադրվող Աշոտ Սուքիասյանը ցուցմունք տվեց: Դատավորը խնդրեց հանգամանալից ներկայացնել կատարվածը, թե ինչպես են ծանոթացել ինքն ու Փայլակ Հայրապետյանը, կառավարական նիստում ովքեր են եղել, երբ ծանոթացել են, ինչ խոսակցություն է եղել, ասում են՝ փողեր եք լվացել, հարկերից եք խուսափել, մանրամասն ներկայացրեք: Հանգամանալից խոսելը հաշվի առնելով՝ 1 ժամից ավելի Աշոտ Սուքիասյանը միայն պատմեց, թե Աֆրիկայի նախագահի մոտ ինչպես է հյուր եղել, աֆրիկացի պաշտոնյան շաբաթվա որ օրերին է տարազ հագել, ինքը երբ է «դուխովկա» դրած բադ կերել՝ սկսած իր մանկությունից, հոր նկատմամբ հարգանքից: Նա պատմեց, որ հոր մոտ անգամ հաց չի կերել, իսկ հորեղբայրը հոր մոտ չի ծխել, իմացանք անգամ թե քանի կգ է կշռել իր հայրը՝ 150 կգ եւ քանի սմ բոյ ունի՝ 1.90: Ասաց, թե «Արյունոտ ադամանդ» ֆիլմը որտեղ է նկարահանվել, Ջիվան Գասպարյանի դուդուկի տակ ինչպես է ուզեցել պարել իր աֆրիկացի ընկերը եւ նման հանգամանալից բաներ: Նա պատմեց, թե ինչքան են հարգել արտասահմանյան մեքենաների շարժիչի մասնագետ իր հորը եւ ինչպես է հայրը ստիպել մի մասնագիտություն ձեռք բերել. «Ընտրեցի ադամանդագործության եւ ոսկերչության մասնագիտությունը՝ հատկապես, որ այն միշտ ծառայում է ուրախության»: Հետո պատմեց, թե ինչպես է ինքը սպիտակամորթ լինելով՝ ընկալվել Աֆրիկայում ու սկսել բիզնես դնել, որ իրեն հրավիրել են Ժնեւ՝ այնտեղ բնակվելու, բայց չի ցանկացել արտագաղթել: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով