ԸՕ փոփոխության պահանջին միացան 26 ՀԿ և 11 կուսակցություններ
Մարտի 22-ին «Իրազեկ քաղաքացիների միավորման» տարածած Ընտրական օրենսգրքի 5 հիմնական միասնական պահանջների մասին հայտարարությանը վերջի երկու օրում միացել են ևս շուրջ 20 կազմակերպություններ և ի լրումն դրան աջակցող 8 կուսակցությունների, ևս 3 կուսակցություն սատարել են այդ 5 պահանջները: Մասնավորապես, խոսքը գնում է «Քաղաքացիական Պայմանագիր», «Ալյանս» և «Առաքելություն» կուսակցությունների մասին: Հիշեցնենք, որ նշված ՀԿ-ները համարում են, որ ընտրական գործընթացի որակական փոփոխություն կարող է լինել միմիայն այն դեպքում, եթե օրենսգրքում ներառվեն (փոփոխվեն) հետևյալ կարևորագույն մեխանիզմները (բոլոր 5-ը)՝ 1. Ընտրողների կողմից ստորագրված և լրացված ցուցակների հրապարակում։ 2. Ընտրողների ցուցակների մաքրում՝ հարևան Վրաստանում կատարված մոդելով: Մասնավորապես, պետք է պարզվեն հանրապետությունում չգտնվող քաղաքացիները և ընտրողների ցուցակների մեջ այդ անձանց անվան դիմաց լինի առանձին նշում՝ հանրապետությունից բացակայելու մասին: 3. Ազգային ժողովի ընտրությունների անցկացում համամասնական ընտրակարգով՝ համապետական պարզ (փակ) համամասնական ընտրացուցակներով, բացառելով տարածքային ու վարկանիշային ցուցակների կիրառումը։ 4. Ընտրական տեղամասերում քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացի տեսանկարահանում առնվազն 5 որակյալ տեսախցիկներով՝ որպես պետության պարտականություն: Տեսախցիկների տեսադաշտում կլինեն քվեատուփը, ընտրողների գրանցման և քվեաթերթիկների հատկացման գործընթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը: 5. Ընտրողներին մատնահետքերով նույնականացման համակարգի կիրառում կամ մատների թանաքոտման (այդ թվում՝ անզեն աչքով չերևացող թանաքով) կարգի ներդրում։ Այսպիսով, այս պահաջին միացել են հետևյալ կազմակերպությունները՝ «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ «Ընդդեմ Իրավական Կամայականության» ՀԿ «Իրավունքի Եվրոպա» միավորում ԻՀԿ «Էլեկտրիկ Երևան» ՀԿ Ժողովրդավարության Ազգային Պլատֆորմ Երևանի Մամուլի Ակումբ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» ՀԿ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ «Ներուժ» կրթամշակութային ՀԿ «Քաղաքակրթությունների երկխոսություն» ՀԿ «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ Կանանց աջակցման կենտրոն «Հայ կին» աջակցություն ժողովրդավարությանը ՀԿ Քաղաքացիական հասարակական կենտրոն ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի հայկական կոմիտե «Ժողովրդավարություն և ազատականություն» ՀԿ «Վերնատուն» ՀԿ «ՀՀՇ» ՀԿ «Հասարակական պաշտպանների միություն» ԻԱՄ Իսկ պահանջին աջակցության մասին հայտնել են հետևյալ կուսակցությունները՝ «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն, «Հայկական Վերածնունդ» կուսակցություն, «Ժառանգություն» կուսակցություն, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցություն, «Ազատություն» կուսակցություն, «Հայաստանի Ժողովրդական» կուսակցություն, «Հայոց Համազգային Շարժում» կուսակցություն, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (վերապահումով՝ մատների թանաքոտման հետ), Քաղաքացիական Պայմանագիր կուսակցություն (3-րդ և 5-րդ կետերի հետ լրացուցիչ հավելյալ մեկնաբանություններով), «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, «Առաքելություն» կուսակցություն Պահանջների հիմնավորումները կգտնեք այստեղ: «Իրազեկ քաղաքացիների միավորում»