Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը Ռ. Հայրապետյանին վերաբերող հարցին չպատասխանեց (տեսանյութ)

Քաղաքականություն
sport

Կառավարության նիստից հետո Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, պատասխանելով լրագրողների՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը վերաբերող հարցին, ասաց. «Կա մարզչական խորհուրդ, որոշումը հենց այդ խորհուրդը»: Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ հավաքական չեն հրավիրվելու ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանը, Յուրա Մովսիսյանն ու  Գեւորգ Կասպարովը: Լրագրողների դիտարկմանը, որ Ռուբեն Հայրապետյանն ասել է, որ դա իր անձնական որոշումն է, նախարարը պատասխանեց. «Ես անձամբ դա չեմ լսել, դրա համար ես չեմ կարող մեկնաբանել. ես այդտեղ չեմ եղել: Ընդհանրապես աշխատանքը հետևյալն է, որ յուրաքանչյուր հարց լուծում է Ֆեդերացիայի մարզչական խորհուրդը»: