Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժամկետային զինծառայող է մահացել

Պաշտոնական
8ac417e137f9b9e438d28262002b9231

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Սևակ Համբարձումյանի մահվան հանգամանքները։ 24.03.2016թ.` ժամը 09:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգարանում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Հովհաննեսի Համբարձումյանը: Զինծառայողը Կապանի քաղաքային հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ: Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։