Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕԵԿ նախագիծը մերժվեց

Քաղաքականություն
gov-1

Կառավարության այսօրվա նիստում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Մհեր Շահգելդյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ՀՀ ԱԺ-ում գործող պատգամավորական խմբակցություններին կատարել անվան փոփոխություն: Արփինե Հովհաննիսյանը հայտնեց, որ նշված առաջարկը հակասում է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով նախատեսված խմբակցությունների ստեղծման սկզբունքին, համաձայն որի՝ համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված պատգամավորներն ընդգրկվում են նույնանուն խմբակցություններում: Նույն նախագծի հաստատման դեպքում, հնարավոր է, որ ԱԺ-ում գործող պատգամավորական խմբակցությունը, առանց հաշվի առնելու իրենց առաջադրած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի կարծիքը, իր նախաձեռնությամբ փոխի խմբակցության անունը, ինչը չի նպաստի պետության քաղաքական համակարգի կայունությանը: ՀՀ կառավարությունը դեմ արտահայտվեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագծին: