Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրազդան գետն ու Երևանյան լիճը միավորող աղբը. ահազանգ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
erevanyan

Հրազդան գետի և Երևանյան լճի հատվող տարածքում մեծ քանակությամբ կուտակված աղբից և գարշահոտությունից  «լիացած» Երևանի մի խումբ բնակիչներ դիմել են Civil Voice հասարակական կազմակերպությանը: Ընդառաջելով քաղաքացիների դիմումին Civil Voice ՀԿ ներկայացուցիչները այցելեցին նշված տարածք և ավելի բարեկարգ Երևանի փոխարեն ականատես եղան, թե ինչպես է աղբը միավորում Երևանյան լիճն ու Հրազդան գետը: Civil Voice հասարակական կազմակերպությունը հորդորում է պատկան մարմիններին օր առաջ ձեռնամուխ լինել խնդրի լուծմանը: Մանրամասները կից տեսանյութում.