Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրյուսելի ահաբեկչության կասկածյալները

Քաղաքականություն
bru

Բելգիայի ոստիկանության տվյալներով՝ երեկ մայրաքաղաք Բրյուսելի օդանավակայանում կազմակերպված ահաբեկչական գործողություններն իրականացնելու մեջ կասկածվում են Իբրահիմ և Քալիմ էլ Բաքրաուի եղբայրները։ Հիշեցնենք, ահաբեկչական գործողությունների արդյունքում, որ իրականացվեցին նաև մետրոյի երեք կայարաններում, զոհվել է 31 մարդ, վիրավորվել՝ 251-ը։ Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետությունը»։ Այս երկուսը կասկածվում են նաեւ անցյալ տարվա նոյեմբերին Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների իրականացման մեջ։ Երրորդ անձը, որն ըստ ամենայնի զբաղվել է ռումբերի պատրաստմամբ, ըստ տեղեկությունների՝ Նաջիմ Լաշռաուին է։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։