Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Հարությունյանը չի հասկանում Անի Զախարյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
ani

ԸՕ նոր նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներին այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, հարց ուղղելով Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, հայտարարեց, որ իր հարցը չի վերաբերում ԸՕ նախագծին, քանի որ այն չի արտացոլել հասարակության եւ ընդդիմության պահանջները. «Այսօր հրապարակվել է միասնական պլատֆորմը, որը միավորում է հասարակության եւ քաղաքական հատվածը, մնում է դուք ընդունեք այդ կոնսեսուսը: Ուստի, իմ հարցը վերաբերում է ԸՕ ընդունման քաղաքական գործընթացին: Դուք համաձայնել եք 4+4+4 մեր առաջարկած տարբերակին, սակայն դեռ որեւէ արձագանք չկա: Գնդակը ձեր դաշտում է հիմա»: Դավիթ Հարությունյանը մինչ կպատասխաներ, հարց ուղղեց դահլիճում. «Ովքե՞ր են մասնակցել այդ պլատֆորմի ձեւավորմանը, թող ձեռք բարձրացնեն»: ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը սկսեցին ընդվզել. դահլիճում քիչ ներկայացուցիչներ ձեռք բարձրացրին: «Խոսելով լայն կոնսենսուսից՝ դուք ուզուրպացնում եք հասարակական կարծիքն ու լայն կոնսենսուսի գաղափարը: Այստեղ գտնվողները, ըստ ձեզ, երկրորդակա՞ն են. խնդրում եմ հարգանքով վերաբերվել բոլորին. ես բոլորին նույն համբերությամբ եմ պատասխանում, ու այն ՀԿ-ները, որոնք հետաքրքրված էին ԸՕ-ով, մասնակցում են այսօր: Ու, ի դեպ, ձեր ներկայացրած չորս ՀԿ-ն չեն ներկայացնում ամբողջ հասարակական հատվածը»: Քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը եւս մինչ հարց ուղղելը հանդես եկավ հայտարարությամբ. «Երեկ մեր ազգային տոնն էր, ու Սերժ Սարգսյանը շնորհավորել է, ուզում ենք շնորհայալություն հայտնել նրան, որ գնահատել է մեր համայնքը»: «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը հայտարարեց, որ իրենք որոշում են կայացրել մասնակցել այս քննարկմանը, քանի որ լիահույս են, որ կա քաղաքական կամք՝ համապարփակ քննարկում կազմակերպելու. «Մեր գլխավոր մտահոգությունն այն է, որ արհեստական մեխանիզմ է, որ հաճախ փոքր կուսակցությունները ունեն քսան-երեսուն առողջ ուժ, սակայն  սահմանափակված է նրանց մասնակցությունն ու ներգրավվածությունը, մինչդեռ ԱԺ-ում այսօր կան ավելի հին կուսակցություններ, որոնք չունեն այդ առողջ ներուժը»: Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ չի ցանկանում շատ ժամանակ ծախսել այդ հարցի պատասխանի վրա, ապա նաեւ ավելացրեց. «Ես չեմ հասկանում ձեր ասածը»: