Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդգես Գասպարիին բերման կենթարկեն

Հասարակություն
gaspari-1

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանն այսօր ակտիվիստ Վարդգես Գասպարիին բերման ենթարկելու որոշում կայացրեց։ Դատավորը դա պատճառաբանեց նրանով, որ Գասպարին պետք է օգտվի իր վերջին խոսքի իրավունքից։ Նելլի Բաղդասարյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի դիմումը, ինչպես նաև որոշեց դիմել Փաստաբանների պալատ՝ փաստաբաններ Տիգրան Եգորյանին, Դավիթ Գյուրջյանին և Լուսինե Հակոբյանին պատասխանատվության ենթարկելու համար։ Դատական նիստը կշարունակվի վաղը։