Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատ դեմոկրատները հանդիպել են Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ

Քաղաքականություն
azat

Այսօր Ազատ դեմոկրատներ կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ն.Գ. տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի և Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի, կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի, վարչության անդամ և մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանի, վարչության անդամ Նարեկ Այվազյանի, կուսակցության Կանանց միության նախագահ Սոնա Մինասյանի միջև։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններ ներկայացնող հարցեր՝ մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկայիս վիճակը, ՀՀ-ԵՄ համաձայնագրի շուրջ աշխատանքները, ՀՀ Ընտրական օրենսգրքի շուրջ ընթացող քննարկումները։ Երկուստեք շեշտվեց Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի կարևորությունն ու հնարավոր զարգացման հեռանկարները։ Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն