Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Ի՞նչ կորոշի գլխավոր դատախազը Շիրխանյանի գործով

Քաղաքականություն
Vahan-Shirxanyan1

2 օր առաջ վիրահատված  Պաշտպանության նախկին  փոխնախարար Վահան Շիրխանյանին այսօր  տեղափոխել են « Երեւան-Կենտրոն» ՔԿՀ: Նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանն այսօր է տեսակցել Վահան Շիրխանյանին, տրամադրությունը նորմալ է եղել: Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը ոտքի երակների  հետ կապված խնդիրներ ուներ, այդ իսկ պատճառով վերջին օրերին դժվար էր տեղաշարժվում: Այսօր Ստեփան Ոսկանյանը միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազին, իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու, վերացնելու եւ այլ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ. «Սպասում ենք պատասխանին»,-ասաց պաշտպանը: Ստանալուց հետո, եռօրյա ժամկետում, պետք է պատասխան տրվի դիմումին: ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն, Շիրխանյանը «կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ: Առաջադրված մեղադրանքում Վահան Շիրխանյանն իրեն մեղավոր չի ճանաչում եւ արդեն 5 ամիս է կալանքի տակ է: