Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուշադրություն. այս գիշեր ջերմաստիճանը կրկին կնվազի

Հասարակություն
45523-472x265

Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է. Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում մարտի 22-ի գիշերը օդում հնարավոր է -1...-4 աստիճան, գետնի մակերևույթին‵ -3...-6 աստիճան ցուրտ: Հանրապետության տարածքում` Մարտի 22-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 25-26-ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին՝ կարճատև անձրև և ամպրոպ: 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: ARM 21_03 Երևանում՝ Մարտի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-26-ի օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: 2 Երևանի մարտի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝   21.00C (2004 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝     -6.40C (1987 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան՝   7.20C