Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդները գիշերն անցկացրին Հյուսիսային պողոտայում

Կարևոր լուրեր Հասարակություն
hy1

«Երեւանը Գյումրիի կողքին» նախաձեռնությամբ հանդես եկող կազմակերպիչներից հինգը ողջ գիշերն անցկացրել են Հյուսիսային պողոտայում: Մարտի 20-ին պետք է տեղի ունենար համերգային ծրագիր ու դրամահավաք՝ Գյումրու անօթեւան բնակիչներին օգնելու համար: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով դրամահավաքն ու համերգային ծրագիրը հետաձգվեց մարտի 21-ին: Համերգի համար անհրաժեշտ տեխնիկան հսկելու համար մասնակիցներից մի քանիսը հերթափոխությամբ գիշերել են Հյուսիսային պողոտայում: Մեզ հետ զրույցում «Երեւանը Գյումրիի կողքին» նախաձեռնության կազմակերպիչներից Մաքսիմ Սարգսյանը նշեց, որ ակնկալում են՝ այս անգամ դրամահավաքի արդյունքը կգերազանցի նախորդին. «Հույս ունենք, որ մեր դրամահավաքների շնորհիվ գոնե մեկ բնակարան կկարողանանք նվիրել»: Ողջ գիշեր ոստիկանության աշխատակիցները եւս եղել են տարածքում. «Դիմել եմ, եւ նրանք եկել են հսկելու»,-ասաց Մաքսիմ Սարգսյանը: Դրամահավաքը տեղի կունենա այսօր, ժամը 13:00-ից, իսկ համերգային ծրագիրը կսկսվի ժամը 17:00-ին: Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին, Հյուսիսային պողոտայում կազմակերպվել էր առաջին դրամահավաքը, որի ավարտից հետո երևանցիները Գյումրիի համար հանգանակեցին 30 եվրո, 400 դոլար, 920 ռուբլի, 37.000 ռիալ, 1.200.680 դրամ։ hy2 hy3