Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը չկարողացավ անակնկալի բերել Անիշ Գիրիին (տեսանյութ)

Սպորտ
shaxmat1

Մոսկվայում շարունակվող շախմատի հավակնորդների մրցաշարում այսօր կայացան 8-րդ տուրի պարտիաները: Մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց Անիշ Գիրիի հետ, որը մինչեւ այդ ոչ-ոքի էր ավարտել իր բոլոր հանդիպումները: Հոլանդացի շախմատիստն այս անգամ էլ զգույշ մարտավարություն ընտրեց եւ հիմանակում խաղում էր կես միավորի համար: Լեւոն Արոնյանը չնայած դիրքային առավելություն ուներ, սակայն չկարողացավ այն վերածել նյութականի, ուստի մոտ 4 ժամ պայքարից հետո խաղաղությամբ բաժանվեց մրցակցից: Այդպիսով, մեր շախմատիստը վաստակեց 5 միավոր եւ շարունակում է գլխավորել աղյուսակը, քանի որ նրան համաքայլ ընթացող Սերգեյ Կարյակինն այժմ ծանր պայքար է մղում իր հայրենակից Պյոտր Սվիդլերի հետ: Մրցաշարի հաջորդ, 9-րդ տուրում, Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ, որը այժմ 4 միավոր ունի եւ համառ պայքար է մղում Վեսելին Թոփալովի հետ: