A
A
Հայաստանի ծանրորդները՝ ՌԴ նախագահի գավաթակիր
Հայաստանի ծանրորդները հաջող հանդես եկան Կազանում այսօր ավարտված ծանրամարտի «ՌԴ նախագահի գավաթի» խաղարկությունում: Նախ Հռիփսիմե Խուրշուդյանն իրեն հավասարը չունեցավ գերծանր քաշային կանանց պայքարում: Նա երկամարտում ցույց տվեց 246 կգ (110+136) արդյունք եւ առաջ անցավ ռուսաստանցիներ Լյայսան Մախիյանովայից (228 կգ) եւ Եկատերինա Յուտվոլինայից (216 կգ): Գերազանց հանդես եկավ նաեւ մեր գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը: Նա պոկում վարժությունում բարձրացրել է 189 կգ ծանրաձողը, հրում վարժությունում՝ 241 կգ-ը, եւ երկամարտի 430 կգ արդյունքով զբաղեցրել է առաջին տեղը: Հաջորդ երկու հորիզոնականները զբաղեցրել են հունգարացի Պետեր Նադը (421 կգ) եւ չեխ Իրժի Օրսագը (414 կգ):