Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» ոչ ոքի խաղաց «Շիրակի» հետ

Սպորտ
fut

Այսօր կայացան Հայաստանի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրի մնացած երկու հանդիպումները: Նախ «Բանանցը» սեփական հարկի տակ ընդունեց «Արարատին»: Հանդիպումը բավական գոլառատ ստացվեց եւ ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2: Այնուհետեւ Երեւանի «Փյունիկը» սեփական դաշտում ուժերը չափեց Գյումրիի «Շիրակի» հետ: Հանդիպման 66-րդ րոպեին հյուրերը գոլ խփեցին եւ առաջ անցան հաշվի մեջ: Սակայն խաղավարտից երկու րոպե առաջ դաշտի տերերին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը եւ խույս տալ պարտությունից՝ 1:1: Այդպիսով, այս խաղերից հետո մրցաշարային աղյուսակում ոչ մի փոփոխություն չկատարվեց: Այն 38 միավորով գլխավորում է «Ալաշկերտը»: Առաջատարից 4 միավորով ետ է մնում «Փյունիկը», ապա հաջորդում են «Շիրակն» ու «Արարատը»՝ համապատասխանաբար 28 եւ 27 միավոր: «Բանանցը» 21 միավորով 6-7-րդ տեղերը բաժանում է «Միկայի» հետ: Այժմ Հայաստանի առաջնությունում կարճատեւ ընդմիջում է հայտարարվել, քանի որ մարտի 25-ին եւ 29-ին մեր առաջին եւ երիտասարդական հավաքականներն անցկացնելու են ընկերական եւ ընտրական խաղեր: