Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրա Մովսիսյանը առաջին գոլն է խփել ԱՄՆ -ում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
yra

Յուրա Մովսիսյանը առաջին գոլը խփեց ԱՄՆ-ի ֆուտբոլի ուժեղագույն լիգայի ընթացիք առաջնությունում: Այսօր մեր հարձակվողը իր թիմի՝ «Ռեալ Սոլթ Լայքի» կազմում մասնակցել է «Պորտլենդ Տայմբերսի» հետ արտագնա խաղին: Յուրա Մովսեսյանը 58-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը, կրկնապատկել է հաշիվը: Սակայն հյուրերին չի հաջողվել պահպանել երկու գնդակի առավելությունը եւ խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2: Երեք տուրից հետո «Ռեալ Սոլթ Լայքի» վաստակել է 5 միավոր եւ այժմ զբաղեցնում է 6-րդ տեղը: Հաջորդ խաղը թիմը կանցկացնի ապրիլի 3-ին, «Սպորտինգ Կանզաս Սիթիի» հետ: Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանն այս տարվա ձմռանն է Մոսկվայի «Սպարտակից» տեղափոխվել ԱՄՆ: Ի դեպ, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը նրան չի հրավիրել թիմ՝ մարտի 25-ին Բելառուսի ընտրանու հետ կայանալիք ընկերական հանդիպմանը պատրաստվելու համար: Տեսանյութն՝ այստեղ