Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկան» ռեւանշի հասավ «Գանձասար-Կապանի» նկատմամբ

Սպորտ
gag-2

Երեւանի «Միկան» Հայաստանի առաջնությունում երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ նորանշանակ գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանի ղեկավարությամբ: Այսօր մեկնարկած 18-րդ տուրում միկացիները սեփական դաշտում ընդունեցին «Գանձասար-Կապան» թիմին: Երեք օր առաջ թիմերը հանդիպել էին գավաթի խաղարկության շրջանակում, եւ կապանցի ֆուտբոլիստները հաղթել էին 1:0 հաշվով: Այս անգամ դաշտի տերերը անառիկ պահեցին սեփական դարպասը՝ միաժամանակ երկու անգամ գրավելով մրցակցինը: Այդպիսով, «Միկան» հաղթեց 2:0 հաշվով եւ բարձրացավ 6-րդ հորիզոնական՝ մեկ միավորով առաջ անցնելով «Բանանցից»: Վերջինս վաղը հյուրընկալելու է «Արարատին»: Տուրի կենտրոնական խաղում միմյանց հետ կհանդիպեն 2-3-րդ տեղերում գտնվող «Փյունիկն» ու «Շիրակը»: Այս խաղը տեղի կունենա մարտի 20-ին, «Հանրապետական» մարզադաշտում: