Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաքել Մովսիսյանը կարող է տեղ ունենալ հաջորդ խորհրդարանում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
arm143081585122

Ընտրական նոր օրենսգրքով հանրապետականը հասկացնում է, որ ուզում է հաղթել առանց ընտրությունների. «Ինքը վերից վար ասում է, որ մենք ընտրություններ չենք պատրաստվում անցկացնել, մենք չենք պատրաստվում հեռանալ, դուք չհավատաք, որ մենք ընտրությունների միջոցով հեռանալու ենք»,- ասում է  ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Դաշնակցական Արմեն Ռուստամյանը նոր Ընտրական օրենսգրքում այսպիսի ծուղակներ չի տեսնում: Թերեւս խնդիր է ընտրացուցակների հրապարակումն արգելող դրույթը, բայց այստեղ էլ թունելի վերջում լույս կա. «Հնարավորություն կա տալու մասնակիցներին, շահագրգիռ կողմին, որպեսզի նա կարողանա տեղամասում ծանոթանալ, այսինքն, արտագրել էն ընտրողների անունները, ովքեր որ մատյանում գրանցվել են ստորագրել են ու թերթիկ են ստացել»,- բացատրում է նա: «Օրինաց երկրի» ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը ընտրացուցակների հրապարակման հետ կապված այս տարի երկու անգամ խոսել է Վենետիկի հանձնաժողովի հետ՝ նրանք կողմ են դրանց հրապարակմանը. «Ինքը ասեց, որ կողմ է որ հրապարակվի եւ ասեց մենք դեմ էլ չենք եղել հրապարակման: -Այսինքն, մինչեւ հիմա մեր իշխանությունները ստե՞լ են, երբ ասել են, որ Վենետիկի հանձնաժողովը դեմ է հրապարակմանը: -Ճիշտն ասած ես չեմ ճշտել նախկինում իրենց կարծիքը»: Լեւոն Զուրաբյանը մի ծուղակ էլ է նկատել Հանրապետականի ներկայացրած Ընտրական օրենսգրքում՝ համամասնականի անվան տակ ներկայացվող մեծամասնական ընտրացուցակները: Դրանք օլիգարխիայի, կրիմինալի եւ տեղական իշխանիկների համակարգված աշխատանքն է. «Սրանից հետո պարզ է լինելու, թե ասենք, Սամվել Ալեքսանյանը քանի՞ մարդ է կարողացել կաշառել եւ բերել Հանրապետական կուսակցության օգտին, որովհետեւ իր անունը դրված է լինելու ընտրատարածքային քվեաթերթիկներից մեկում եւ դա լինելու է Հանրապետական քվեաթերթիկը եւ պարզ է լինելու, թե քանի մարդ է նա բերել»,- ասում է ՀԱԿ խմբակցության ղեկավարը: Հանրապետական խմբակցության ղեկավարը գրեթե չի թաքցնում, որ ոչ միայն Սամվել Ալեքսանյանը, այլեւ Մհեր Սեդրակյանը, Մանվել Գրիգորյանը եւ Առաքել Մովսիսյանը կարող են տեղ ունենալ 2017-ին ձեւավորվելիք խորհրդարանում. «Ոչ մեկը երաշխավորված չէ, որ այստեղ պետք է միայն լինեն կարկառուին քաղաքական գործիչներ, ճարտար լեզուներով քաղաքական գործիչներ»,- կարծում է Վահրամ Բաղդասարյանը: Պարոն Բաղդասարյանն, իհարկե, կողմ է քաղաքականացված խորհրդարանին, բայց ինքը աշխարհի որեւէ խորհրդարան չգիտի, որտեղ քաղաքական գործիչներից բացի կան նաեւ ոչ քաղաքական դեմքեր. «Դա ընդունված է ամբողջ աշխարհում, դա ընդունված է հայկական մենթալիտետում»,- ասում է նա: