Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը կխաղա իր նախկին մարզչի դեմ

Կարևոր լուրեր Սպորտ
sport-vicakahanutyun

Այսօր կայացել է ֆուտբոլի չեմպիոնների եւ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Դորտմունդի «Բորուսիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, այս փուլում կհանդիպի անգլիական «Լիվերպուլի» հետ: Ի դեպ, լիվերպուլցիներին  ներկայումս մարզում է գերմանական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 7-ին՝ Դորտմունդում, իսկ պատասխանը ապրիլի 15-ին՝ Լիվերպուլում: Ձեղ ենք ներկայացնում վիճակահանության ողջ արդյունքները. Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ «Վոլֆսբուրգ» (Գերմանիա) - «Ռեալ» (Իսպանիա) «Բավարիա» (Գերմանիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա) «Բարսելոնա» (Իսպանիա) - «Աթլետիկո» (Իսպանիա) ՊՍԺ (Ֆրանսիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)   Եվրոպայի լիգա. 1/4 եզրափակիչ «Բրագա» (Պորտուգալիա) - «Շախտյոր» (Դոնեցկ, Ուկրաինա) «Վիլյառեալ» (Իսպանիա) - «Սպարտա» (Չեխիա) «Աթլետիկ» (Իսպանիա) - «Սեւիլյա» (Իսպանիա) «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)