ԱՀՀ-ն կոչ է անում Օբամային հաստատել Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ-Ն ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ՝ ՈՐՊԵՍ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Վաշինգտոն . Այսօր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ «Իսլամական պետությունը՝ (ԴԱԻՇ), Սիրիայում և Իրաքում խմբերի, այդ թվում` եզդիների, քրիստոնյաների և շիա մուսուլմանների «ցեղասպանության պատասխանատուն է»՝ Ճանաչման առիթ հանդիսացավ H.Con.Res.75 բանաձևը, որում հայերը ներկայացված են որպես «Իսլամական պետության» կողմից հետապնդվող քրիստոնյաների խմբերից մեկը:
«Մենք գիտենք, որ «ԴԱԻՇ»-ն իր վերահսկողության տակ գտնվող շրջաններում փորձել է համակարգված կերպով ոչնչացնել հնագույն համայնքների մշակութային ժառանգությունը՝ ոչնչացնելով հայկական, սիրիական ուղղափառ և հռոմեական կաթոլիկ եկեղեցիները ...»,- հայտարարել է Քերրին:
Իր հայտարարության մեջ Քերրին նաև վկայակոչել է ցեղասպանության չափորոշիչներից մեկը, ինչպես սահմանված է 1948 թ. ՄԱԿ-ի կոնվենցիայում: «Ցեղասպանության տարրերից մեկն է էթնիկ կամ կրոնական խմբի ամբողջությամբ կամ մասամբ ոչնչացնելու մտադրությունը: Մենք գիտենք, որ «ԴԱԻՇ»-ն իր որոշ զոհերի, ընտրության հնարավորություն է տվել՝ հրաժարվել իրենց հավատից կամ սպանվել, և որ շատերի համար դա ընտրություն է մահվան այս կամ այլ տեսակի միջև», - ասել է Քերրին:
«Առերեսվելով նմանատիպ հանցագործությունների և դաժանությունների վերաբերյալ զարհուրելի զեկույցներին, ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն 1915 թ. ահազանգել է Պետդեպարտամենտին և աշխարհին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող սարսափների մասին, նշելով, որ «ազգի ոչնչացման արշավ» էր իրականացվում հայ ժողովրդի դեմ և կոչ է արել քայլեր ձեռնարկել դադարեցնելու արյունահեղությունը»,- նշեց Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն (ձախից) և պետքարտուղար Ջոն Քերրին (աջից)
«Այսօր պետքարտուղար Քերրին արձագանքեց «Իսլամական պետության» կողմից իրականացվող անասելի հանցագործություններին: «Այս հանցագործություններին որակում տալը շատ կարևոր է: Սակայն էական է այն, որ դրանք դադարեցվե», - հայտարարել է Քերրին: Նրա հայտարարությունը հիշեցնում է Մորգենթաուի նախազգուշացման և գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտության մասին: Ինչպես նախագահ Օբաման է ասել. «Ամերիկան արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարիտ է խոսում Հայոց ցեղասպանության մասին և ուժգին հակահարված է տալիս բոլոր ցեղասպանություններին»: Այդ իսկ պատճառով կոչ ենք անում Օբամայի վարչակազմին նաև միանշանակ հաստատել Հայոց ցեղասպանությունը», - շարունակել է Արդունին:
Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայանը (Հանրապետական, Վիսկոնսին) այսօր հայտարարել է. «Այսօր առավոտյան պետքարտուղար Քերրին հայտարարել է, որ «Իսլամական պետությունը» քրիստոնյաների և կրոնական փոքրամասնությունների դեմ ցեղասպանություն է իրականացնում... այժմ, երբ մեր կառավարությունը ճանաչում է այս ճգնաժամը, պետք է անի ավելին, որպեսզի դադարեցնի այն: Հուսով եմ, որ նախագահը կօգտագործի այս հնարավորությունը՝ ներկայացնելու թշնամուն հաղթելու շատ հստակ մի ռազմավարություն»:
Հայր Եփրեմ Քելեգյանը, Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայանը (Հանրապետական, Վիսկոնսին) և Արքեպիսկոպոս Վիքեն Այքազյանը քննարկել են H.Con.Res.75 բանաձևի կարևորությունը
Ավելի վաղ այս շաբաթ Համագումարը ողջունել է H.Con.Res.75 բանաձևի անցումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում. այս բանաձևում դատապարտվում է «Իսլամական պետության» վայրագությունները և մասամբ նշվում է. «Մինչդեռ այսպես կոչված «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» (ԻԼԻՊ) և վերջինիս հետ կապված ծայրահեղականներն Իրաքում և Սիրիայում աղաղակող վայրագություններ են իրականացնում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների դեմ, այդ թվում`քրիստոնյաների (ներառյալ` ասորա-քաղդեական սիրիացիների, հայ և մելքիտական համայնքների, ի թիվս այլոց), եզդիների, թուրքմենների, շաբաքների, մանդեացիների և կակայիների, ի թիվս այլոց»: