Պերմյակովը թաքնվե՞լ է տնակում. Առավոտ
Գյումրու 102-րդ ռազմաբազայում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Դատը սկսվելուն պես՝ դատարանը ընթերցեց ռազմաբազայի բժշկական մասի ժամանակավոր պատասխանատուից ստացված գրությունն այն մասին, որ ամբաստանյալ Պերմյակովը ամբողջական ախտորոշման կարիք ունի: Դատավոր Հարություն Մովսիսյանի հարցին՝ ինչպե՞ս ես քեզ զգում, Վալերի Պերմյակով, վերջինս ասաց՝ նորմալ: Դատարանը շարունակեց փաստաթղթերի հրապարակումը, ընթերցվեց քննիչի գրությունը, որը Բայանդուրի ուղեկալի տարածքում կատարված տեղանքի զննության նկարագրությունն էր: Քննիչը հայտնում է, որ Բայանդուրի ուղեկալի կապիտան Խաչատրյանը իրեն նկարագրել է Վալերի Պերմյակովի ձերբակալման մանրամասները, ցույց է տվել աշտարակը, որտեղ այդ օրը հերթապահություն է կատարել Սումբուլյանը: Քննիչը պոմպակայանի մոտ նկատել է տնակ, որտեղ եղել են հագուստ, անկողնային պարագաներ, սափրվելու պարագաներ ու կոտրված հայելի: Քննիչի գրությունը դատախազ Գեւորգ Գեւորգյանին առիթ տվեց ուշադրություն հրավիրելու այն փաստին, որ եթե այնտեղ մնացել է Պերմյակովը, ուրեմն իր հագուստով՝ ոչ զինվորական, չէր կարող մրսել, որովհետեւ այնտեղ կային ծածկոցներ: Դատական նախորդ նիստերի ժամանակ հարց էր բարձրացվել, թե արդյոք Պերմյակովը ոչ զինվորական հագուստով կարո՞ղ էր մեկ օր մնալ սահմանի մոտ, եւ ռուս սահմանապահ զորքերի ծառայակիցներից մեկը, որը հրավիրված էր որպես վկա, նշել էր, որ ինքը զինվորական հագուստով հազիվ կարողանում է 6 ժամ դիմանալ այդ ցրտին: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով