Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարդիկ կան, որ կարող են Օսմանյան կայսրությունից էլ անձնագիր բերեն» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
29576d3b79a6563491963731697882cf

Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Ընտրական օրենսգրքի նոր նախագծի շուրջ՝ ԱԺ խմբակցությունների անդամների հետ տեղի ունեցող լսումներին ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը եւս անդրադարձավ ստորագրած, քվեարկված ընտրացուցակներին՝ նշելով՝ եթե այդ ցուցակներից վստահված անձը կարող է  քաղվածք անել, ապա ինչո՞ւ չի կարող պատճեններ էլ վերցնել ինչ-որ X թվով: Նա խոսեց նաեւ մատներ թանաքոտման անհրաժեշտության մասին. «Ուզում եմ նաեւ խոսել ցուցակում ներառված թեկնածուների ցանկի մասին: Այդ ցուցակում հնարավոր է լինեն հինգ-վեց քաղաքական լուրջ դեմքեր, մյուսները կլինեն թաղային հեղինակություններ, եւ իշխանության համար ավելի հեշտ կլինի վերահսկել՝ ում օգտին որքան քվե եղավ»: Կառավարության ղեկավար-նախարար Դավիթ Հարությանը  բացասաբար վերաբերվեց պատճենահանմանն ու մատների թանաքոտմանը: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ասաց. «Ասում՝ մարդիկ կան, որ դեմ են թանաքոտմանը, է, մարդ էլ կա, ասում է՝ ինձնից հարկ մի վերցրեք, չպիտի՞ վերցնեք: Մարդ էլ կա, ասում է ինձ ու ընկերուհուս մի նկարեք ընտրատեղամասում»: ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը անդրադարձավ մինչեւ 2008թ. բացակ անձնագրային բազային՝ ասելով. «Վախենալու թիվ հնչեց անձնագրերի հետ կապված. մենք չենք խոսում առաջին հանրապետության կամ խորհրդային տարիներին տրվածների մասին, մենք խոսում ենք տասը տարով տրվածների մասին: Մարդիկ կան, որ կարող են Օսմանյան կայսրությունից էլ անձնագիր բերեն: Առանց անձնագրի որեւէ մեկը չի կարող որեւէ գործառույթ անել: Անվավեր անձնագրով, որի ժամկետը լրացել է, չեն կարող քվեարկել: Մենք պետք է պարտադիր մեկը որոշենք՝ որպես ունիֆորմ. տարբեր անձնագրեր պետք չեն: ID քարտը կարող է լուծում լինել, ու տեխնիկական որեւէ խոչընդոտ չեմ տեսնում, բյուջեով կարող ենք անգամ անվճար տալ»: Նա նաեւ անդրադարձավ ազգային փոքրամասնություններին՝ ասելով, որ նրանք ձգտում են ներառվել իշխանական ցուցակում, չեն ձգտում ընդդիմություն. «Սրանով մահակ եք սարքում: Ես դեմ չեմ, որ նրանք բոլորը մտնեն ՀՀԿ. եկեք օրենք ընդունենք, բոլոր ազգային փոքրամասնությունները պետք է ՀՀԿ ցուցակում ներգրավվեն, սակայն անառողջ մրցակցություն մի ստեղծեք»: