A
A
Պյոտր Լոբոձինսկին՝ Էյֆելյան աշտարակի չեմպիոն (տեսանյութ)
Փարիզի խորհրդանիշը համարվող Էյֆելյան աշտարակում կայացել է ուղղահայաց վազքի հերթական մրցումները: Տղամարդկանց մրցավազքում երկրորդ տարին անընդմեջ հաղթել է լեհ աթլետ Պյոտր Լոբոձինսկին, որը 1665 աստիճանները եւ 279 մետր տարածությունը հաղթահարել է 7 րոպե 48 վայրկյանում: Երկրորդ արդյունքը ցույց է տվել գերմանացի Քրիստիան Ռիդլը, որը հաղթողին զիջել է վեց վայրկյանով: Կանանց մրցավազքում հաղթել է ավստրալուհի Սյուզի Ուոլշեմը, որը նույն մրցատարածությունն անցել է 9 րոպե 48 վայրկյանում: Երկրորդ լեհաստանի ներկայացուցիչ Դոմինիկա Վիշնիվսկա-Ուլֆիկն է ճանաչվել՝ 10,32 րոպե: