A
A
Նիկոլ Փաշինյանը մեր ախպերնա. Սամվել Ալեքսանյան (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է շաքարավազի ներմուծմանն առնչվող՝ Նիկոլ Փաշինյանի նախօրեի հայտարարություններին։ Նա ապացույցներ է պահանջում Նիկոլ Փաշինյանից. դիտեք տեսանյութը Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքով պատասխանեց Ալեքսանյանին. «Կարդացի Սամվել Ալեքսանյանի հարցազրույցը: Փաստորեն Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխները սկսել են մտմտալ իրենց ապագայի մասին: Այսօր ասում են, որ ես իրենց ախպերն եմ, վաղը կասեն, իրենց մեծ ախպերն եմ, ավելի ուշˋ իրենց թագավոր ախպերն եմ: Եւ այսպես շարունակ:) Հ.Գ. ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն:))))»