Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բարսելոնան» եւ «Բավարիան» ռեկորդներ են սահմանում

Սպորտ
g1

Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վերջին խաղերում մրցաշարի նոր ռեկորդներ սահմանեցին «Բարսելոնան» ու Մյունխենի «Բավարիան»: Իսպանիայի չեմպիոնը երկու խաղերի արդյունքներով հաղթեց Լոնդոնի «Արսենալին» (2:0, 3:1) եւ իններորդ տարին անընդմեջ մտավ քառորդ եզրափակիչ: «Բարսելոնան» այդ ցուցանիշով առաջ անցավ Մադրիդի «Ռեալից» եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից»: Մյունխենի «Բավարիան» չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում միայն լրացուցիչ ժամանակում կարողացավ առավելության հասնել իտալական «Յուվենթուսի» նկատմամբ (2:2, 4:2): Այդպիսով, գերմանական ակումբը դարձավ առաջինը, որը 15-րդ անգամ նվաճեց չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր: Մինչ այդ «Բավարիան» այդ ռեկորդը կիսում էր Մադրիդի «Ռեալի» հետ: g2