Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպասվելիք ցրտահարության համար բացվել է «թեժ գիծ»

Տնտեսություն
ցուրտ

ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղեկացնում է. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը լրատվության տարբեր աղբյուրներով  տեղեկացնում է հանրապետության հողօգտագործողներին սպասվելիք ցրտահարությունների վտանգի և դրա կանխարգելման գործողությունների վերաբերյալ: Նկատի ունենալով, որ այգեգործության պրակտիկայում ցրտահարության դեմ պայքարի փորձարկված կանխարգելող միջոց է հանդիսանում այգիների առատ ոռոգումը,  ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն   հանձնարարել է հանրապետության ջուր օգտագործող ընկերություններին այդ օրերին գյուղացիական տնտեսություններն  ապահովել ոռոգման ջրով:   Կոմիտեում ստեղծվել է աջակցող խումբ, բացվել է հեռախոսային «թեժ գիծ»: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 54-06-14, 54-06-15 հեռախոսահամարներով:   ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի լրատվական բաժին