Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պատգամավորների խանութներում տերյանական հուշիկ քայլերով զեղչեր են» (տեսանյութ)

Քաղաքականություն
52aba81ce588ea118ca14d65b50c47d4

ԱԺ-ում այսօր ՏՄՊՊՀ 2015թ. տարեկան ծրագրի քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին հարց տալու սկզբում հազիվ զսպեց ծիծաղը. «Կուրծքներդ ծեծելով պաշտպանում էիք Սահմանադրության փոփոխությունները, որ ես չեմ պաշտպանել: Չի կարելի թքել, չիշիկ անել Սահմանադրության վրա: Ես ձեզ ընգերավարի ուզում եմ խորհուրդներ տալ»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց ավելի կոռեկտ ձեւակերպել հարցերը: Վարդան Այվազյանը արձագանքեց՝ ասելով. «Էդ Սահմանադրությունը, որի վրա չգիտեմ՝ ինչ եք անում, հարց է՝ ավելի շատ մե՞զ համար է, թե ձեր: Հասկանում եմ՝ նախընտրական շրջան է արդեն, ինչ ուզում, խոսում եք»: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը եւս անդրադարձավ բենզինի գների թանկացմանը՝ ասելով. «Ես գիտեի՝ ածխաջրածնից են ստանում բենզինը, ինչքան ինձ չեն դավաճանում քիմիայի՝ իմ գիտելիքները, սակայն եթե բենզինն այդքան թանկ է, ուրեմն միգուցե այլ հումքից են ստանում: Դիլեմա է՝ նավթի գներն իջնում են, բենզինինը՝ ոչ: Այնուհետև նա անդրադարձավ խանութներում սեզոնին հայտարարվող կեղծ զեղչերին. «Բոլոր բրենդային խանութներում կա դա: Սա խայտառակություն է: Պատգամավորներին պատկանող խանութներում տերյանական հուշիկ քայլերով զեղչեր են անում: Պարոն Շաբոյան, խնդրում եմ՝ այդ պոետական հատվածը ձեր զեկույցում ներկայացնեք՝ «ներքին զգացողությամբ» գների բարձրացմանը: Կամ՝ շատ խանութներում A4 ֆորմատի թղթի վրա գրված է՝ վաճառված ապրանքը հետ չի վերադարձվում: Սա բացահայտ ապօրինություն է: Ու մինչ օրս չեմ գտնում այն կառույցին, որ պատասխանատու է դրա համար»: