Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բենզինի գնից ՀՀ-ում տեղյակ չէ ոչ մի պատասխանատու անձ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
նիկօլ1

ԱԺ-ում այսօր ՏՄՊՊՀ 2015թ. տարեկան ծրագրի քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ  Փաշինյանը, հարց ուղղելով ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանին, հետաքրքրվեց. «Հիմա ձեզ համար պա՞րզ է՝ ինչ է կատարվում բենզինի շուկայում: ՀՀ-ում բենզինն ավելի թանկ է, քան Վրաստանում, սա այն դեպքում, որ Վրաստանը ՌԴ-ից բենզին ներկրելիս մաքսատուրք է վճարում, իսկ ՀՀ-ն այդ բոլոր տուրքերից ազատված է 2014թ. հայ-ռուսական նախագծերի փաթեթով: Հիմա մեր երկրում գործում է «Ռոսնեւթ-Արմենիա» ընկերությունը, որը 15 մլրդ դրամ շահույթ ունի մեկ տարվա ընթացքում: Հիմա ուզում եմ հասկանալ՝ այս ընկերությունը մաքսատուրքի այլ տեսա՞կ է կիրառում ու շահույթ է ստանում»: Նա նաեւ հետաքրքրվեց, թե ինչպես է Վարդան Այվազյանը վերաբերվում այն վարկածին, որ կա այլ շահագրգռություն բենզինի՝ թանկ լինելու մեջ: Ես նաեւ այլ մեկնաբանությունների եմ հանդիպել: Կան պատգամավորներ, որոնք ունեն բազմաթիվ գազալցակայաններ, այսինքն՝ այստեղ կա կողմնակի շահ ու շատերին ձեռնտու չէ, որ բենզինի գինը ցածր լինի. չէ՞ որ արդար քրտինքով վաստակած գումարները, որ ներդրել են գազալցակայանների համար, հօդս են ցնդելու»: Վարդան Այվազյանը պատասխանեց՝ ասելով. «Ի դժբախտություն ինձ, ես գազալցակայան չունեմ. հիմա միայն ընդդիմությանն են տալիս գազալցակայան: Վրաստանի հետ կապված, համամիտ եմ ձեզ հետ՝ բենզինն ավելի էժան է: Գազն էլ է այնտեղ ավելի էժան՝ անկախ նրանից, որ արդյունաբերությանը տրամադրվող գազն ավելի թանկ է, քան ՀՀ-ում, իսկ ազգաբնակչությանն ավելի էժան է գազը տրամադրվում Վրաստանում: Եթե այլ հարցեր ունեք, ուզում եք գնանք, խոսենք: Իսկ «Ռոսնեւթ» ընկերությունը երկարաժամկետ պայմանագրային շրջանակներում է բենզին ներկրում, ու այդ ընթացքում էլ եղել է բենզինի գների տարբերությունը: Ես գազալցակայանների բիզնեսի մեջ չկամ...Ինչի՞ եք գոռում ինձ վրա»: «Պարոն Այվազյան, ոչ բիզնեսում կաք, ոչ գազալցակայան ունեք, ինչո՞ւ եք երկար պատասխանում»,- նկատեց ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը: Նիկոլ Փաշինյանը, ծիծաղելով, արձագանքեց. «Պարզվում է՝ եթե ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը այդ բիզնեսում չկա, ուրեմն այդ հարցերին չի տիրապետում: Նշանակում է՝ եթե մյուս հարցերին պատասխանում եք, ուրեմն կաք այդ բիզնեսներում: Բա, մենք էլ գիտենք, որ իշխանություններդ գիտեք ամեն ինչ ու չեք ասում, որ մեր տրամադրությունը չընկնի. Շաբոյանը համարյա չգիտի, դուք՝ չգիտեք, բա ո՞ւմ դիմենք»: Վարդան Այվազյանը բարկացավ. «Մեկ է՝ ասենք-չասեք, դուք գիտեք՝ ըստ ձեր հավաստի աղբյուրների. բոլոր հարցերով պրոֆեսոր եք: Ես պրոֆեսոր չեմ: Ես շատ ավելին ասացի, որ դուք չգիտեք կամ ձեր հավաստի աղբյուրներով գիտեք: Անկախ իմ ունեցած բիզնեսի, մեկ է՝ բոլոր թերթերը գրում են: Ես ընդամենը հանձնաժողովն եմ կարգավորում ու իմ կարծիքը չեմ պարտադրում»: