Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորը մկրատ եւ սոսինձ է ուզում (տեսանյութ)

Քաղաքականություն
lyova

Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը կազմելիս միտքը պետք է հակիրճ ձեւակերպել: Համոզված է ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը. «Պարզապես ինչպես պապս կասեր, քթի ծակ է պետք ունենալ: Մի հատ մկրատ եւ մի քիչ էլ սոսինձ: 120 էջը կարելի է վերցնել երկու օրվա մեջ բոլոր ավելորդ բաները կտրել, գցել սոսնձել եւ սարքել նորմալ օրենսգիրք»: Նա պատրաստ է լրագրողների հետ երեք օրում կտրել այդ թերթերը եւ սարքել նորմալ օրենսգիրք: ԲՀԿ-ական պատգամավորի համար անհասկանալի է քվեարկությունների արժեք, քվեարկությունների ընդհանուր արժեք, թեկնածուի ձայների արժեք, անցողիկ քվեներ, թեկնածուի ձայների ավելցուկի արժեք, տարբեր սեռերի հավասարության չափաքանակ բառերը: «Կարո՞ղ է սրանց սահմանումը որեւէ մեկը տալ, մեկ շաբաթ է քննարկում ենք: Սա ընտրական օրենսգի՞րք է, թե՞ ֆոկուս: Չկարողացաք մի քանի մարդ գտնել ձեր քաղաքական մեծամասնության մեջ, որ մի 20 էջանոց թղթի վրա շարադրեր, բերեր»,- ասաց Լյովա Խաչատրյանը: Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը, հիշեցնում է, որ սա դեռ նախագիծ է եւ զերծ չէ թերություններից: «Նախագիծը նրա համար է, որ քննարկվի»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը եւ հարց բարձրացրեց՝ ինչու ընդդիմությունը նախագիծ չներկայացրեց, դա էլ կարող էին քննարկել: