Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ն. Բորդյուժան դասախոսություն է կարդացել ԱԳՆ դիվանագիտական դպրոցում

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hapk

Մարտի 11-ին Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Գլխավոր քարտուղարը ներկայացրեց կազմակերպության առջև դրված խնդիրները, դրանց իրականացման ընթացքը և գրանցված արդյունքները: Դասախոսության ավարտին Նիկոլայ Բորդյուժան պատասխանեց Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների բազմաթիվ հարցերի: